Ռազմական 

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ զոհի մասին

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում կորուստ ունենալու մասին:

Աղբյուրը նշում է, որ սպանվել է զինծառայող Թալեհ Քերիմովը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների:

Ցավոք, հայկական կողմը ևս կորուստներ ունի: Մարտի ընթացքում զոհվել են Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Նույն շարքից