Ռազմական 

Մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել. Սեյրան Օհանյան

analitik.am

Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրեցին սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած զինվորի մասին:   Նա նախ նշեց, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութը, որում սահմանը հատող զինվորն է ու նրա պատասխանները, ակնհայտորեն հակառակորդի կողմից է պատրաստված:  


Սեյրան Օհանյանն ասաց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր դիրքը, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել»:   Այդ արարքի պատճառների մասին նախարարը հայտնեց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքում: Ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել:



Ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ նա այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»:  



Ինչ վերաբերում է այդ զինվորի հանդեպ ճնշումների մասին լուրերին, նախարարը նշեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա նրա ընտանիքում են եղել ճնշումներ: Նախնական կարող եմ ասել, որ զինվորի և նրա ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ` ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:  



Նախարարը բացառեց նաև զինծառայողին առևանգելու տարբերակը: 

Նույն շարքից