Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եմենում շիա ապստամբների կողմից իշխանության զավթման ու քաղաքացիական պատերազմի վերսկսման պայմաններում Սաուդյան Արաբիան սահմանային շրջաններում կենտրոնացնում է խոշոր զրահատանկային խմբավորումներ
ու հրետանային համակարգեր:
Եմենում իրավիճակը գնալով դառնում է պայթունավտանգ, երկրի հարավում իր գործունեությունն է ծավալում Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը, իսկ կենտրոնական շրջանները զավթել են շիա ապստամբները, որոնք ռազմական գործողություններ են ծավալում նախկին նախագահին հավատարիմ զորամիավորումների դեմ:
Մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ, ստիպված լքել են Եմենի տարածքը:
Սաուդյան Արաբիայի զորամիավորները նպատակ ունեն տեղաբաշխվել Եմենին սահմանակից մի շարք շրջաններում ու կանխարգելել շիա ապստամբների մուտքը երկիր: