Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի զինված ուժերը վերջնականապես խախտելով հրադադարը, հարձակում են ձեռնարկել աշխարհազորայինների վերահսկողության ներքո գտնվող Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ:
Գրավելով ստրատեգիական այս հանգույցը, ուկրաինական զորքերը կարող են զարգացնել իրենց հարձակումը Դոնեցկի նկատմամբ:
Գիշերվա ընթացքում ուկրաինական ուժայինները Ավդեեւկա բնակավայրից փորձել են ճեղքել աշխարհազորայինների դիրքերը:
Սակայն աշխարհազորայինների հակահարձակման ընթացքում նրանց հարձակումը կասեցվել է: Ուկրաինական զինուժը մարտի դաշտում թողնելով ավելի քան երկու տասնյակ զինվոր, ստիպված է եղել նահանջել ելման դիրքերը: Միաժամանակ վիրավորվել է նույնքան ուկրաիացի զինծառայող: