Գյումրիում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազային կից կգործի հոգևոր-մշակութային կենտրոն։ Այս մասին համապատասխան նախագիծը հավանություն է ստացել Հայաստանի Կառավարության՝ մարտի 26-ին կայացած նիստում։
Որոշման շրջանակներում Կառավարությունը նորից հաստատել է ՌԴ ռազմաբազայի տնօրինությանը հանձնված շինությունների և հողատարածքների ցուցակը։ Այդ ցուցակում են բուն 102-րդ ռազմաբազայի տարածքը, նրան սպասարկող մի քանի շինություն Գյումրի քաղաքում, մի քանի հանրակացարան Երևանում, ինչպես նաև զինվորական ավաններ Արագածոտնի և Շիրակի մարզերում, Երևանում և Գյումրիում։
Ընդհանուր առմամբ Հայաստանում ռուսական բազային կցված է 22 հողատարածք։