TMZ-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը որդու՝ Սեյնթ Ուեսթի ծննդից հետո չէր ցուցադրում իր նոր լուսանկարները, ինչպես նաև որդուն: Քիմը մոտ երկու շաբաթ չէր ներկայացել հանրությանը. 35-ամյա գեղեցկուհին միայն արխիվային լուսանկարներ էր հրապարակում։
Երեկ հայուհին, առանց զգուշացնելու կամ հայտարարելու, իր կայքում 4 րոպե ուղիղ եթերում շփվել է իր երկրապագուների հետ և ցուցադրել իրեն:
Իսկ այսօր կադրում հայտնվել է փոքրիկ Սեյնթը, երբ նրան իր աստղային ծնողները տանում էին բուժզննության: Պապարացիները բաց չեն թողել հարմար պահը և լուսանկարել են փոքրիկին:
