Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի շորթ լիստը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մրցույթի շորթ լիստում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը. Բելգիայից՝ Ժակո վան Դորմելի «Նորագույն պատգամ», Կոլումբիայից՝ Սիրո Գեռայի «Օձի գրկախառնություններ», Դանիայից՝ Տոբիաս Լինդհոլմի «Պատերազմ», Գերմանիայից՝ Ջուլիո Ռիչիարելիի «Ստի լաբիրինթոս», Հորդանանից՝ Նաջի Նաբու Ավարի «Հպարտություն», Ֆրանսիայից՝ Դենիզ Գամզե Էրգյուվենի «Մուստանգը», Հունգարիայից՝ Լասլո Նեմեշի «Սաուլի որդին», Իռլանդիայից՝ Փեդի Բրեթնեքի «Վիվա» և Ֆինլանդիայից՝ Կլաուս Հյարյոյի «Սուսերամարտիկը»:
«Օսկար» մրցանակի թեկնածուների անունները հայտնի կդառնան հաջորդ տարվա հունվարին: