Ռազմական 

Եմենի մայրաքաղաքում լկվիդացվել են ապստամբների մի շարք հրամանատարներ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիայի օդուժի հարվածների արդյունքում Սանայում լիկվիդացվել են շիա ապստամբների մի քանի հրամանատարներ:

Տվյալների համաձայն Սանայի ռմբակոծության հետեւանքով զոհեր են գրանցվել նաեւ խաղաղ բնակչության շրջանում:

 

 

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեյը հայտնել է, որ իր երկիրը սկսել է ավիահարվածները Եմենի շիա ապստամբների դիրքերի նկատմամբ եւ մտադիր է երկրում վերականգնել օրինական իշխանությունն ու կառավարությունը:

Նրա խոսքերով ռազմական գործողություններին կմասնակցեն Պարսից ծոցի մի շարք երկրներ:

 

Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:

ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին:

 

Նույն շարքից