Հայտնի ռուս հումորիստ, դերասան Մաքսիմ Գալկինն «Անտենա Տելեսեմ» ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր մասնագիտության, բեմական գործունեության, ինչպես նաև անձնական կյանքի մասին, հայտնում է elle.ru-ն:
Խոսելով կնոջ` Ալլա Պուգաչովայի հետ ծանոթության մասին՝ Գալկինը կատակել է. «Տաղանդաշատ երգչուհուն դուր են գալիս իր պես խելացի, համեստ, ակնոց կրող ինտելեկտուալներ»:
Գալկինի խոսքով, երբ ինքն ու կինն իրարից հեռու են, անպայման ամեն 3 ժամը մեկ զանգահարում են իրար:
«Մենք դարձել ենք մեկս մյուսի կյանքի անբաժան մասը։ Այնպես է ստացվել, որ մեր «փազլները» համընկել են: Մեզ միավորեց ճակատագիրը»,- խոստովանել է հումորիստը` վերհիշելով, թե ինչպես տարիներ առաջ պարելու հրավիրեց ապագա կնոջն ու հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:
Աստղային զույգը միասին է արդեն 14 տարի, և Գալկինի խոսքով՝ ինքը երբեք չի ձանձրանում կնոջ հետ, քանի որ նրանք միշտ խոսելու ընդհանուր թեմաներ են գտնում:
Խոսելով իրենց երեխաների` փոքրիկ Գարիի ու Լիզայի մասին` երջանիկ հայրիկը նշել է, որ նրանք 2-ն էլ շատ երաժշտական երեխաներ են: Ըստ Գալկինի` Լիզան նման է մորը, իսկ որդին` իրեն: