Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Միացիալ Նահանգների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում Չեչնիայի հանրապետությունը կարող է զենք ոի զինամթերք տրամադրել Մեքսիկայի ապստամբներին:
Այդ մասին հայտարարել է Չեչնիայի խորհրդարանի ղեկավար Աբդուրահմանովը, նշելով, որ Ուկրաինային զենք տրամադրելու պարագայում Չեչնիան կձեռնարկի ադեկվատ քայլեր:
Նրա խոսքերով, Չեչնիան կարող է զենք տրամադրել Կալիֆորնիայի, Նյու- Մեքսիկոյի, Նեվադայի, Յուտայի ու Կոլորադոյի մեքսիկացի բնակչությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականները հատուկ օրինագծով Բարաք Օբամայից պահանջել էին սկսել Ուկրաինա զենք առաքելու գործողությունները:
Չեչնիայի խորհրդարանի խոսնակի կարծիքով ԱՄՆ-ի չինովնիկներ ու իշխանությունների նման դիքորոշումը կսրի իրավիճակը Դոնբասի հակամարտության գոտում ու կդառնա նոր արյունահեղությունների պատճառ: