Քիմ Քարդաշյանը Twitter-ում տեղադրել է իր լավագույն ընկերներից մեկի՝ Ջոնաթան Չեբանի հրապարակած հոլովակը, որում անգլիական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը շատ հանգիստ, առանց շփոթվելու հայտնում է աշխարհի ամենաերկար անունն ունեցող գյուղի եղանակի տեսությունը։
«Արցունքները պատեցին իմ երեսը»,- հոլովակը մեկնաբանել է Քիմը։ Նշենք, որ Ուեսլում գտնվող այդ գյուղի անունը Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch է (58 տառ)։