Մշակույթ 

Օբաման Սպիտակ տանը «Աստղային պատերազմներ»-ի ցուցադրություն է կազմակերպել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի ասուլիսից հետո Սպիտակ տանը ցուցադրվել է «Աստղային պատերազմներ. ուժերի արթնացում» ֆիլմը: Գրում է korrespondent-ը՝ հղում անելով The Daily Caller-ին:

«Այսօր սպիտակ տանը մամուլի ասուլիսը գլխավոր իրադարձությունը չէ»,-ասել է Օբաման իր ելույթի պաշտոնական մասից հետո և հավելել, որ Իրաքի պատերազմում զոհված ամերիկացի զինծառայողների հարազատների համար Սպիտակ տանը կցուցադրվի «Աստղային պատերազմներ. ուժերի արթնացում» ֆիլմաշարի յոթերորդ մասը:

Օբամայի հեռանալուց հետո դահլիճում են հայտնվել կերպարներ «Աստղային պատերազմներ»-ից, որոնց լրագրողներին է ներկայացրել Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

Նույն շարքից