Ռազմական 

Բաքուն և Դուշանբեն կարող են միանալ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային

Ադրբեջանը և Տաջիկստանը քննարկում են Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ իսլամական ռազմական կոալիցիային անդամակցելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթը:

Տաջիկստանի ղեկավարությունը «ներկայումս ուսումնասիրում է ահաբեկչության դեմ պայքարի համար իսլամական կոալիցիային անդամակցելու Սաուդյան Արաբիայի առաջարկը»,- մեջբերում է պարբերականը Էր-Ռիադում այդ երկրի դեսպան Շարիֆի Ազամշո Լատիֆզոդի խոսքերը:

Դիվանագետը տեղեկացրել է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հունվարին կայցելի մերձավորարևելյան երկիր և կհանդիպի թագավոր Սալմանի հետ: Կողմերը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր, մասնավորապես՝ իսլամական ռազմական դաշինքին Դուշանբեի մասնակցության հնարավորությունը:

Թագավորությունում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Ռասիմ Ռզաևը հաստատել է, որ Բաքուն ևս քննարկում է Սաուդյան Արաբիայից ստացված համապատասխան առաջարկը:

«Ադրբեջանն աջակցում է ցանկացած դրսևորումներով ահաբեկչության դեմ պայքարում թագավորության ձգտմանը, դա համապատասխանում է մեր երկրի շահերին: Ուստի մենք քննարկում ենք իսլամական ռազմական կոալիցիային անդամակցելու առաջարկը»,- ասել է նա:

Նույն շարքից