Euromag.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում հայտնաբերվել է 1916թ նկարահանված լեգենդար հետախույզ Շերլոք Հոլմսի արկածների մասին պատմող ամենաառաջին ֆիլմը, որը մինչ այժմ համարվում էր կորած:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի դրամատուրգ Ուիլյամ Ջիլետի պիեսի հիման վրա: Նշվում է, որ ֆիլմում Հոլմսին մարմնավորել է հենց հեղինակը: