Գիտություն 

ՆԱՍԱ-ն հրապարակել է տիեզերանավից ստացված Երկիր մոլորակի բացառիկ լուսանկարը

ՆԱՍԱ-ն հրապարակել է իր լուսնագնաց տիեզերանավից ստացված վերջին լուսանկարը, որում պատկերվում է Երկիր մոլորակը, հաղորդում է Daily Mail-ը:

Լուսանկարում մեր մոլորակը երևում է Լուսնի կողմից` այնտեղ տեղակայված տիեզերանավից:  Այն ասես բարձրանալիս լինի լուսնային հորիզոնում:

Լուսանկարում Կապույտ մոլորակի վրա նշմարվող խոշոր դարչնագույն տարածքը Սահարա անապատն է, որին կից երևում է նաև Սաուդյան Արաբիան:

Ձախ կողմում տեսանելի են Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողող Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները:

Նույն շարքից