ԱՄՆ զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը ժամանել է Իրաք այդ երկրում գաղտնի մարտական առաջադրանքներ կատարելու համար: «Աս-Սումարիա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:
«Հատուկ նշանակության ջոկատի ուժերն Իրաք են ժամանել՝ Իրաքի կառավարության հայտի համաձայն»,- ասել է նա:
«Նրանք գաղտնի գործողություններ կկատարեն երկրի ղեկավարության հետ խորհրդակցություններից հետո»,- ասել է Ուորենը: