Իրաքի զինվորականները նախազգուշացրել են Ռամադիի բնակիչներին առաջիկա 72 ժամվա ընթացքում քաղաքը լքելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, իշխանությունները համապատասխան գրառմամբ թերթիկները տարածել են ռազմական ավիացիայի միջոցով:
«Դա նշանակում է, որ առաջիկայում կսկսի լայնածավալ ռազմական գործողություն քաղաքի կենտրոնն ազատագրելու համար»,- հաղորդել է գործակալությանը զինված ուժերի աղբյուրը:
Նշենք, որ ներկայումս քաղաքը գտնվում է ԴԱԻՇ-ի գրոհայինների հսկողության ներքո: