Հանրահայտ ռեժիսոր Քվենթին Տարանտինոն աստղ է ստացել հոլիվուդյան Փառքի ծառուղիում:
The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ Hollywood Boulevard-ի Chinese Theater ում կայացած արարողությանը ներկա էին ռեժիսորի ընկերուհի Քորթնի Հոֆմանը, դերասաններ Սեմուել Լ. Ջեքսոնը, Թիմ Ռոթը ու Ջենիֆեր Ջեյսոն Լին, ռեժիսոր Էդգար Ռայթը:
52-ամյա ռեժիսորն իր ելույթում հիշել է, որ հենց այդ վայրում է ժամանակին հերթ կանգնել Ջեյմս Բոնդի յոթերորդ դրվագի՝ «Հավերժ ադամանդներ» ֆիլմի տոմսերը գնելու համար, ինչը նրան այդպես էլ չէր հաջողվել: