Մշակույթ 

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտադիր են գինու արտադրությամբ զբաղվել

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սկսելու են գինի արտադրել: Այս մասին UsWeekly պարբերականին հայտնել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Քիմն ու Քանյեն երեխաների հետ միասին ապրում են Քրիս Ջենների տանը, իսկ Մալիբուի իրենց տունը նրանք վաճառքի են դրել 20 մլն դոլարով:

«Քանյեն կատակով ասել էր՝ իբրեւ ուզում է Yeezus Wine անվանումով գինի ունենալ: Հետո Քիմն ու Քանյեն լրջորեն քննարկել են այդ հարցը ու որոշել են վերականգնել խաղողի այգին ու սեփական գինի արտադրել: Բայց նրանք մտադիր չեն այն վաճառել՝ Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի նման, նրանք ուզում են միայն իրենց համար գինի արտադրել»,- նշել է աղբյուրը:

2F8D6B8300000578-3369009-image-m-10_1450713403168 2F8D6B7F00000578-3369009-image-m-12_1450713489914

Նույն շարքից