2015 թվականին ԴԱԻՇ-ը կորցրել է իր վերահսկողության տակ գտնված տարածքների 14 տոկոսը՝ ասված է HIS հետազոտական կենտրոնի հաշվետվությունում՝ կազմված բաց աղբյուրների հիման վրա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ այդմ՝ 2015թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը ԴԱԻՇ-ը զրկվել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի ընդարձակ տարածքից՝ ներառյալ սահմանի անցակետը, որով անցնում է Էր Ռաքքայի ճանապարհը:
Խմբավորման մյուս կորուստների մեջ են մտնում Տիկրիտ քաղաքը, Բայջի ձեռնարկության տարածքները և Էր Ռաքքա-Մոսուլ հիմնական ճանապարհի մի մասը, ինչը պետք է որ դժվարացնի քաղաքների միջև ապրանքների մատակարարումը և զինյալների տեղափոխումը:
HIS-ի գնահատմամբ՝ ներկայում ԴԱԻՇ-ն ունի մոտ 78 հազար քկմ զավթված տարածք: