Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Իգոր Լուկշիչը նամակ է ստացել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգից, որով երկիրը պաշտոնապես հրավիրվել է սկսելու դաշինքին անդամակցելու գործընթացը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Համաձայն սահմանված ընթացակարգի՝ հրավեր-նամակի ստացումից հետո սպասվում է անդամակցության մասին բանակցությունների մեկնարկ, որոնք կտևեն մի քանի ամիս։ Բանակցությունների ավարտին անդամ պետություններն արձանագրություն կստորագրեն Չեռնոգորիայի անդամակցության մասին, որից հետո կսկսվի վավերացման գործընթացը։
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ երկիրը լիարժեք նվիրվածությամբ կշարունակի կատարել իր պարտավորությունները՝ համաձայն եվրաատլանտյան ինտեգրացիոն ծրագրի։