Ռազմական 

Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել իր հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը

Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել իրենց զենիթա-հրթիռային  Patriot համալիրները հանել է թուրքական Իսքենդերունի նավահանգստից, տեղեկացնում է  SOL-ը:

Գերմանական կառավարությունը հայտնել է, որ թուրքական Կահրամանմարաշ նահանգում ԶՀՀ երկու մարտկոց եւ  250 մարդ ներառող իր ռազմական առաքելության մանդատի ժամկետը լրանում է 2016-ի հունվարին, գրում է  Gazeta-ն:

2013-ի հունվարին Թուրքիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վեց   Patriot մարտկոց է տեղադրվել, երկուական` ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Նիդերլանդներից:

Նույն շարքից