Իրաքի ռազմաօդային ուժերը ավիահարվածների ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման 8 հրամանատար են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է «Ռեյթերսը»՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքը:
«F-16 օդանավերը Հավիջում եւ Անբարում ավիահարվածների ընթացքում ոչնչացրել են 10 ահաբեկիչների, ներառյալ ԻՊ-ի 8 հրամանատարների»,-հայտարարել են Իրաքի զինվորականները՝ չհայտնելով գործողության մանրամասները եւ սպանվածների անունները:
Իրաքի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին երկրի էր-Ռամադի քաղաքի կենտրոնն ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու գործողություն են սկսել: