Մշակույթ 

Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը նշել են իրենց հարսանիքի չորրորդ տարեդարձը

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ռուսական բեմի Պրիմադոննա 66-ամյա Ալլա Պուգաչովան ու նրա ամուսին 39-ամյա երգիծաբան Մաքսիմ Գալկինը նշել են իրենց ամուսնական կյանքի չորրորդ տարեդարձը:

Աստղային զույգի ֆանակումբի սոցէջում նրանց հարսանեկան լուսանկարներն էին հայտնվել:

«Այսօր ուղիղ չորս տարի է, որ Մաքսիմն ու Ալլան իրենց միությունը ամրապնդել են ամուսնական կապերով, ինչի առթիվ մենք նրանց ի սրտե շնորհավորում ենք: Եվ մաղթում ենք, որ նրանց տանը միշտ լինի խաղաղություն, սեր, ըմբռնում ու բարություն: Մենք ավելի երջանիկ ու հոյակապ զույգ չենք տեսել: Մաղթում ենք ամենալավ բաները, երեխաներին էլ՝ առողջություն ու ժպիտներ: Հոգ տարեք միմյանց մասին: Շնորհակալություն, որ դուք կաք»,- Ալլային ու Մաքսիմին մաղթել են նրանց երկրպագուները:

27581

Նույն շարքից