Մշակույթ 

Դմիտրի Խարատյանը հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

Ուկրաինայի Մշակույթի նախարարությունը «Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող» մշակութային գործիչների շարքին է դասել ևս 43 արտիստի՝ ցուցակում գրանցված անձանց թիվը հասցնելով 83-ի,  հայտնում է Regnum.ru-ն:

Ցանկում են հայտնվել ռոք խմբի առաջնորդ Ֆրեդ Դերստը, բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Սերգեյ Պանկինը, Յուլիա Չիչերինան, Էվելինա Բլենդասը, Վլադիմիր Բորտկոն, Վալենտին Գաֆտը, Վասիլի Լանովան և ուրիշներ:

Դեկտեմբերի 22-ին սև ցուցակի մեջ ավելացվել են նաև Կարեն Շահնազարովի, Դմիտրի Խարատյանի, Ֆյոդոր Բոնդարչուկի և այլ անձանց անուններ:

Նույն շարքից