Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն իր ֆրանսիացի գործընկեր Պիեռ դե Վիլլեին տվյալներ է ներկայացրել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ զինյալներ տեղափոխելու մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ Գերասիմովը տեղեկություններ է ներկայացրել Սիրիայի բնական հարստությունների շարունակական թալանի մասին, որից գոյացած միջոցներն ուղղվում են ԴԱԻՇ-ի ֆինանսավորմանը, ինչպես նաև այդ գործընթացում Թուրքիայի դերակատարության մասին։
Տվյալներ են ներկայացվել նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ զինյալներ տեղափոխելու մասին՝ ահաբեկիչների շարքերը համալրելու համար։
Գերասիմովն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցը։