Մշակույթ 

​Քենդալ Ջեները նկարահանվել է LOVE ամսագրի համարձակ տեսաօրացույցում

Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 20-ամյա մոդել Քենդալ Ջեները, հետևելով իր լավագույն ընկերուհիներից սուպերմոդել Ջիջի Հադիդի օրինակին, նկարահանվել է բրիտանական LOVE Magazine ամսագրի տոնական էրոտիկ օրացույցի համար, գրում է Spletnik.ru.-ն:

Կարճ տեսահոլովակում Քենդալը ներկայացել է ճակատագրական գեղեցկուհու կերպարով՝ սև ժանյակավոր ներքնազգեստով, աչքերի վառ դիմահարդարմամբ և մուգ գույնի շրթներկով: Նկարահանումն անցկացվել է հրդեհով բռնկված անտառի ֆոնին: Տեսահոլովակի վերջին հատվածում հրդեհը փոխվում է ձյունով, իսկ Քենդալը ներկայանում է բաց գույնի մուշտակով և նուրբ կերպասե կոշիկներով:

20151224_kendall4 20151224_1_kendall 20151224_11kendall 20151224_kendall2 20151224_kendall3

https://www.youtube.com/watch?v=AmeSgBd-KVE

Նույն շարքից