Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը արդեն աճուրդ են կազմակերպել, որտեղ ամենամեծ գումարն առաջարկած պարբերականը իրավունք կստանա առաջինն ամբողջ աշխարհին ներկայացնել որդու՝ Սեինթի լուսանկարը:
Տվյալ պահին լուսանկարը վաճառված չէ, քանի որ տաբլոյիդներից ոչ մեկը 2.5 մլն դոլարից ավել չի առաջարկել, հայտնում է Spletnik.ru-ն:
Նշվում է, որ դստեր՝ Նորթի լուսանկարները ևս գաղտնի էին պահվում, որոնցից ստացված հասույթը հետագայում բարեգործության նպատակով օգտագործվեց: Միգուցե որդու լուսանկարը ևս կծառայի նույն նպատակի համար: