Մշակույթ 

Ալլա Պուգաչովան շարունակում է զարմացնել իր արտաքին տեսքով

Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան չի թաքցնում, որ երկվորյակների ծնվելուց հետո ինքն իրեն ավելի երիտասարդ է զգում, քան նախկինում: 66-ամյա երգչուհին նիհարել է, երիտասարդացել, գրում է Комсомольская правда-ն:

«Երեխաներն ինձ համար ապրելու խթան են: Երբ ես տեսնում եմ Գարիկին և Լիզային, նույնիսկ չեմ ուզում մտածել` քանի տարեկան եմ: Ես ունեմ օրվա գրաֆիկ: Եվ դա ինձ դուր է գալիս»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Պուգաչովան:

Պրիմադոննային նաև դուր է գալիս լողալ իր առանձնատան լողավազանում և հետևել սննդակարգին, որպեսզի ճաշացանկում չլինի աղի և քաղցր կերակուր: Ահա և ամբողջ դիետան:

Բացի այդ, երգչուհու անձնական ոճաբան Ալիշերը նրա համար այնպիսի հագուստներ է ստեղծում, որոնցով Ալլա Բորիսովնան իսկապես թագավորական տեսք ունի, գրում է լրատվամիջոցը։
0953524001450101545147460

Նույն շարքից