Ռազմական 

Զինծառայողը ծառայությունից ազատվելու նպատակով ինքն իրեն մարմնական վնասվածքներ է հասցրել

Արմավիրի 18-ամյա բնակիչ Ա. Հակոբյանը դատարանի առջեւ է կանգնել զինվորական ծառայության ընթացքում բանակում զինվորական ծառայությունից ազատվելու համար ինքն իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 363  հոդվածի 1-ին մասով` իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը, որը պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել նրան հրամանատարության հսկողության հանձնելը:

Նույն շարքից