Ռազմական 

Իրաքի կառավարական ուժերն Անբար պրովինցիայում լիկվիդացրել են ԻՊ 50 ահաբեկչի

Իրաքցի զինվորականները 54 գրոհային են ոչնչացրել Անբար նահանգում Էլ-Ֆալուջա քաղաքից հարավ գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական հրամանատարությանը:

«Բաղդադի հրամանատարությանը ենթակա զորամասերը ոչնչացրել են 33 ահաբեկիչների, 8 թաքստոց, վնասազերծել են 45 պայթուցիկ սարք…օպերատիվ կերպով Էն-Նուայմիա շրջան մտնելու համար»,- մեջբերում է ալիքը հրամանատարության ներկայացուցիչ Սաադ Մուենի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Էլ-Մաամիր և Էլ-Իրվաիա շրջանում անցած օրերին ոչնչացվել է 14 գրոհային: Էլ-Ֆալուջայի հարավային արվարձաններում, որոնք գտնվում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ, իրաքյան զինված ուժերը ոչնչացրել են ևս 7 ահաբեկչի:

Զինվորականները շրջաններում վնասազերծել են մոտ 85 պայթուցիկ սարք, այդ թվում՝ շենքեր են ականազերծել: Ոչնչացվել է նաև ահաբեկիչների ռազմական տեխնիկա:

Նույն շարքից