Մշակույթ 

Գեյշա՝ թանկագին հաճույք

Հավերժ ծագող երկրի բնակիչները հիանալի գիտեն, թե ովքեր են գեյշաները, սակայն նրանց 99 տոկոսը երբեք չի հանդիպել նրանց: Ինչու՞… որովհետեւ դա թանկ հաճույք է: Գեյշայի հետ 2 ժամյա շփումը սովորական ճապոնացի աշխատավորի համար կարժենա նրա մեկամյա աշխատավարձի քառորդ մասը:


Նույնիսկ մեր օրերում գեյշայի մասնագիտությունն ամենահյութեղ, բարձր վարձատրությամբ ու ամենահեղինակավոր աշխատանքներից է համարվում, որի տիրապետման համար ճապոնացի աղջիկները հսկայական գումարներ են վճարում: Իրենց աղջիկներին հատուկ գեյշաների դպրոցներ ուղարկելու համար, որտեղ նրանց սովորացնում են ազգային ավանդույթներ, պարեր, պոեզիա, փիլիսոփիա, երաժշտություն, ծնողները պատրաստ են անցնել զրկանքների միջով: Գեյշաների ուսուցումը հսկայական միջոցներ է պահանջում, սովորաբար վճարում են խոշոր ընկերությունները կամ ճապոնական մաֆիան՝ Յակուձան:


Գեյշան իր արտաքինին հետեւելու, սանրվածքն ու կիմանոն կարգավորելու համար օրական ծախսում է 4-5 ժամ: Իսկական կիմանոն չեն կարում, այն իրենից ներկայացնում է ամբողջական երկար կտոր, որ փաթաթվում է մարմնի վրա, իսկ ապա ամրացվում գոտիներով: Կիմանոյի միջին գինը համարժեք է էժանագին «Տոյոտայի» կամ «Հոնդայի» արժեքին, սակայն կան նաեւ թանկարժեքները, որոնք համահավասար են վերջին մոդելի «Լեքսուսին »: Կարեւոր է դիմահարդարման պրոցեսը, որի ընթացքում գեյշան դեմքը պատում է մաքրություն խորհրդանշող սպիտակ ներկով, որը հնարավորություն է տալիս ընդգծել շրթներկը: Բացի այդ նա կրում է շինիոն, որը պատրաստում են մասնագիտացված վարպետները: Նշենք, որ ճապոնացիների մոտ վիզն ու մեջքի վերին մասը  կանացի ամենասեքսուալ մարմնի հատվածներն են համարվում:

 

 

Նույն շարքից