Մշակույթ 

Շվարցնեգերի որդին Մայլի Սայրուսի հետ սիրավեպի պատճառով հնարավոր է զրկվի ժառանգությունից

Առնոլդ Շվարցնեգերի 22-ամյա որդու ու սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի միջեւ հարաբերությունները գնալով լրջանում են, նրանք հաճախ են հայտնվում պապարացիների նշանակետում: Սակայն ոչ բոլորն են ուրախ այս կապից:

Պատրիկի մայրը՝ Շվարցնեգերի նախկին կին Մարիա Շրայվերը չի ընդունում որդու ընտրությունը՝ գտնելով, որ Մայլին որդուն դրդում է վատ արարքների ու բացասաբար է ազդում նրա վրա:

Իր հերթին Շվացնեգերը, ով մինչ այժմ չեզոք դիրք էր գրավում, վերջերս սպառնացել է զրկել որդուն ժառանգությունից՝ երգչուհու հետ կապը չխզելու դեպքում:

Պատրիկի հաշվեհամարին ներկայումս կա 50 միլիոն դոլար, որը նա կարող է տնորինել իր 25-ամյակին : Սակայն ծնողները սպառնացել են սառեցնել որդու հաշվեհամարը: Իր հերթին Պատրիկը հրաժարվել է ծնողների խորհրդից եւ շարունակում է հարաբերություններն երգչուհու հետ:

Նույն շարքից