Լիվ Թայլերը, ով վերջին վեց տարիների ընթացքում միայնակ էր, վերջապես գտել է իր ընտրյալին: Մի քանի ամիս առաջ հայտնի էր դարձել, որ 37-ամյա աստղը երեխայի է սպասում ֆուտբոլային գործակալ Դեյվ Գերդներից:
Հունվարի սկզբներին դերասանուհու մատին նկատել էին մատանի, երբ նա մեկնել էր Լոնդոն սիրեցյալին տեսակցելու:
Բացի այդ Դեյվին նկատել էին Մեծ Բրիտանիայի հայտնի ոսկերչական խանութներից մեկում նշանադրության մատանի գնելուց: Քանի որ այդ ժամանակ դերասանուհին գտնվում էր ԱՄՆ-ում, ուստի կարելի է ենթադրել որ Դեյվը իր սիրեցյալին անակնկալ էր պատրաստում: