Մշակույթ 

Կայացել է ամենամյա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը. ովքեր են լավագույնները

analitik.am

Ինչպես տեղեկացրել ենք, Լոս Անջելեսում կայացել է ամենամյա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը։ Ինչպես միշտ՝ միջոցառումն անցկացվում է Beverly Hilton հյուրանոցում: 


Այս տարի «Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը։


«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆարգո» հեռուստասերիալը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Սիրահարները» սերիալը։


Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, իսկ տղամարդկանցից այդ մրցանակին է արժանացել Էդդի Ռեդմեյնը։


Լավագույն կատակերգու դերասանուհի է ճանաչվել Էմի Ադամսը։


 Տարվա լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։


Ջորջ Քլունին Սեսիլ Բ. ԴեՄիլի անվան պատվավոր մրցանակ է ստացել կինեմատոգրաֆի ոլորտում ներդրման համար: 


 Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն կատակերգություն» անվանակարգում։


 Որպես լավագույն ռեժիսոր՝ «Ոսկե գլոբուս» մրցանակին է արժանացել Ռիչարդ Լինքլեյթերը։

Նույն շարքից