Ռուսաստանցի զինվորականները երեք օրվա ընթացքում 556 հարված են հասցրել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին: Այդ մասին տեղեկացրել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, հարվածները հասցվել են Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի, Դամասկոսի, Դեյր-էզ-Զորի եւ Ռաքքայի նահանգներում:
Ռուդսկոյը նշել է, որ ավիացիան կառավարական ուժերի գրոհի շահերից ելնելով` մեծացրել է հարվածների ինտենսիվությունը: