«Եվրատեսիլ- 2015» երգի 60-րդ հոբելյանական մրցույթին, որն այս տարի տեղի կունենա Ավստրիայում, Վրաստանը կներկայացնի Նինո Սուբլաթին, ով հայտնի էր դարձել «Վրաստանի աստղ» նախագծում հաղթելուց հետո:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Միշա Սուլուխիան, «Նյուտոն» խումբը, Էթեր Բերիշվիլին և Էդվարդ Մեյսոնը, սակայն նախապատվությունը տրվել է Նինո Սուբլաթիին:
Անցնող երկու շաբաթների ընթացքում Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է մասնակիցների երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակները:
Սուբլաթին կատարել է Warrior երգը:
Ավստրիան այս մասշտաբային միջոցառումն անցկացնելու իրավունքն ստացել էր «Եվրատեսիլ-2014»-ում Կոնչիտա Վուրսթի՝ «մորուքավոր կնոջ» հաղթանակի շնորհիվ: