Լոնդոնի կենտրոնում կտեղադրվի Պալմիրայում ԴԱԻՇ-ի կողմից ոչնչացված Բելի տաճարի կամարը, հայտնում եմ միջազգային ԶԼՄ-երը:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ԴԱԻՇ-ը սիրիական Պալմիրա քաղաքում պատմական հուշարձաններ ոչնչացրեց, որոնց թվում նաև Բելի վաղեմի տաճարը:
Տաճարի անվնաս մնացած կամարի կրկնօրինակը կստեղծվի 3D տպիչի միջոցով և կտեղադրվի Լոնդոնի Թրաֆալգարսկու հրապարակում:
15 մետր բարձրությամբ կառույցը կդառնա Մերձավոր Արևելքում պատմական նշանակությամբ հուշարձանների ոչնչացման դեմ բողոքի խորհրդանիշը: