Մշակույթ 

Բացվել է Թամանյանի ձեռագրերի ցուցահանդեսը

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Ալեքսանդր Թամանյանի նամականին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայ նոր ճարտարապետության հիմնադիր ճարտարապետի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները: Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:

Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը և ընկերոջը:

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս և այցելուներին հնարավորություն կնձեռի մոտիկից ծանոթանալ 20-րդ դարասկզբի մեծ հայի հետ:

33

Նույն շարքից