Մշակույթ 

Քննադատվել է երգչուհու մասին կենսագրական ֆիլմը

Փոփ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի խորթ քույրը՝ Փեթը, քննադատել է երգչուհու մասին կենսագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 17-ին Lifetime հեռուստաալիքով:

Նա նշել է, որ Անջելա Բասեթի ֆիլմը դիտելիս հարկավոր է «պատրաստվել վատագույնին»: Այս մասին Փեթը գրել է երգչուհում նվիրված պաշտոնական կայքում:

Փեթը նաև նախատել է ռեժիսորին «այլոց հաշվին փայլելու» համար: Նա նշել է, որ իր քույրը երբեք թույլ չէր տա պատմել իր պատմությունը նման անփորձ թիմի:

«Դա պարզապես հեռուստատեսային ֆիլմ է, այլ ոչ թե կինո՝ նվիրված Ուիթնիի կյանքին: Կա բարակ սահմանագիծ, որն առանձնացնում է թռիչքն անկումից: Այն, ինչ կարող է բարձրացնել մի մարդու, կարող է ոչնչացնել մեկ ուրիշին»,- գրել է Փեթը:

Ավելի վաղ նաև երգչուհու մայրը՝ Սիսի Հյուսթոնն էր դեմ հանդես եկել աղջկա մասին բայոպիկի նկարահանումներին:

Lifetime հեռուստաալիքը Ուիթնիի կյանքի մասին ֆիլմ նկարահանելու մտադրությունը հայտնել էր դեռ մայիսին: Ֆիլմի սցենարի հեղինակն է Սիմ Բիթերմանը:

Նույն շարքից