Նիգերի մայրաքաղաք Նիամեյում Charlie Hebdo երգիծական հանդեսում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակաման դեմ բողոքի ակցիայի ընթացքում սկսված անկարգությունների մասնակիցները 45 եկեղեցի են հրկիզել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նիգերի ոստիկանության ներկայացուցիչ Ադիլի Տորոն հայտարարել է, որ բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները նաև քրիստոնեական դպրոց և իջևանատան շենք են այրել:
Վերջին տվյալներով՝ Նիգերի մայրաքաղաքում անկարգությունների զոհ է դարձել 5 մարդ, 128 հոգի տուժել է: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 189 մարդ ձերբակալվել է:
Երկրի այլ՝ Զինդեր քաղաքում անկարգությունների հետևանքով 5 մարդ զոհվել է, 45 հոգի վնասվածքներ է ստացել: