Մշակույթ 

Աստղագետների կարծիքով Պլուտոնի երկնակամարում գոյություն ունի Երկրի չափերին համապատասխան եւս երկու մոլորակ

 

Աստղագետ-գիտնականները, տիեզերական մարմինների ուսումնասիրության արդյունքում եկել են եզրահանգման, որ Պլուտոնի երկնակամարում՝ արգակնային համակարգի ամենահեռավոր հատվածում գոյություն ունի երկրի մաշտաբներին հավասար եւս 2 անհայտ մոլորակ:Գիտնականներն ուսումնասիրելով որոշ սառը մարմինների, ինչպիսին է Սեդնա թզուկ մոլորակի մակերեւույթը

, հայտնաբերել են շուրջ շեղումներ, որոնք կարող են պայմանավորվել մոտակայքում մոլորակների առկայությամբ:

Սակայն հաշվարկների համաձայն երկնակամարում Երկիր մոլարակից առավել մասշտաբային տիեզերական մարմինների հայտնագործումը, որոնք արեգակնային համակարգից հեռու են գտվում, բավականին խնդիրային է, քանի որ ներկայիս տիեզերական սարքավորումները չունեն նման հնարավորություններ:

Մոտ ապագայում նման մոլորակների գոյության մասին պնդումներն իրականություն դառնալու դեպքում նոր էջ կբացվի ժամանակակից տիեզերագիտության բնագավառում, մասնավորապես Արեգակնային համակարգի ձեւավորման, պատմության ու ապագայի ասպարեզում:

 

 

 

Նույն շարքից