Մեքսիկայում մահացել է հանրահայտ հեղափոխական Չե Գևարայի թոռը՝ գրող Կանեկ Սանչես Գևարան, գրում է Lenta.ru-ն:
40-ամյա գրող Կանեկ Սանչեսը մահացել է Մեխիկոյում սրտի բարդ վիրահատությունից հետո: Նա Չե Գևարայի դուստր Իլյիդայի և մեքսիկացի Ալբերտո Սանչեսի որդին էր:
Չե Գևարայի թոռը հայտնի էր կուբայական հեղափոխության նկատմամբ իր քննադատական մոտեցմամբ, քանի որ գտնում էր, որ այն ոչ ժողովրդավարական է և ոչ էլ կոմունիստական:
Չե Գևարան 1928-ին Արգենտինայում ծնված մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից էր: