Բոստոնյան RR աճուրդում վաճառվել է տխրահռչակ «Տիտանիկ» նավից փրկված ուղևորի նամակը։
Գնորդի անունը, ով նամակի համար 11.875 դոլար է առաջարկել, չի հաղորդվում։
1912 թվականի մայիսին գրված նամակի հեղինակը Լյուսիլ Դաֆ-Գորդոնն է, ով հարուստների համար հագուստի դիզայներ է եղել։ Նա, իր ամուսինը և ևս 10 մարդ փրկվել են 40- տեղանոց նավակով։
Դաֆ-Գորդոնի ամուսնուն մեղադրել են, որ նա կաշառել է անձնակազմի անդամներին՝ նավակով փրկվելու համար։
«Թվում է՝ մենք սխալ ենք վարվել, սա արդյո՞ք խայտառակություն չէ»,- գրել է Դաֆ-Գորդոնը։
Սկզբնաղբյուր ` lenta.ru