Մշակույթ 

Հայտնի դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում հանդես կգա համերգային ծրագրով

 

Ֆրանսիացի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են համերգի կազմակերպիչ «Invitro Production» ընկերությունից, արտիստը կունենա երկու համերգ: «Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14–ին հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից»,-նշել են ընկերությունում: Ռիչարդ Կլայդերմանը սկսել է դաշնամուր նվագել իր հոր ղեկավարությամբ, ով երաժշտության ուսուցիչ էր: 

 

 

Նույն շարքից