Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» խմբավորումը և համեմատաբար վերջերս երկրում հայտնված ԴԱԻՇ-ի գրոհայինները ուղիղ մրցակցության մեջ են մտել երեք նահանգներում ազդեցության համար։ Այս մասին RIA Novosti- ի հետ հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլաս Հեյսոմը։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ն ընդլայնել է է իր ազդեցությունը երկրի արևմուտքում և արևելքում, որտեղ տարածված է սալաֆիների գաղափարախոսությունը։
Հեյսոմը նշել է, որ հակամարտություն է ծագել «Թալիբանի» և ԴԱԻՇ-ի միջև։ «Վերջին 1-2 ամիսներին մենք դա գրանցել ենք Հերատ քաղաքում (Հերատ նահանգ), Զաբուլ և Նանգարհար նահանգներում։ Նանգարհարում առավել ինտենսիվ է»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայումս սպառնալիքը սահմանափակ է, սակայն ժամանակի հետ այն կարող է աճել։
Հեյսոմը նշել է «Թալիբանի» և ԴԱԻՇ-ի դիրքերում զգալի տարբերությունը։ Մեկն ունի ազգայնական տրամադրություն. դա խալիֆայությունն է Աֆղանստանում, մյուսն ունի գլոբալ ջիհադիստական նպատակ։