Մշակույթ 

Հայ երաժշտության պատմության դասընթացներ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների համար

Ծաղկաձոր քաղաքում ավարտվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի կազմակերպած երիտասարդական եռօրյա հավաքը: Հավաքը կրում էր <<Հայ երաժշտության պատմության դասընթացներ խորագիրը>>, որին մասնակցում էր շուրջ 50 երիտասարդ:



Եռօրյա հավաքի ընթացքում իրականացվել են մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և քննարկումներ:

 

Կոնսերվատորիայի բարձր կուրսեցիների կողմից անցկացվել են բաց դասեր, որոնք նվիրված էին հայ մեծանուն կոմպոզիտորներին, երաժշտագետներին, ինչպես նաև օպերային արվեստին և նրա զարգացմանը:



Ուսանողները դիտեցին հատվածներ օպերային ներկայացումներից հայ մեծանուն դերասանների կատարումներով և տեղի ունեցան անմիջական քննարկումներ:



<<Ակնկալում ենք, որ երիտասարդները էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք կբերեն հայ երաժշտության վերաբերյալ, ինչն էլ, հուսով եմ, լավ կանդրադառնա հայ մշակույթի զարգացման վրա>>,-նշեց ԵՊԿ ՈՒԽ նախագահ Խաչիկ Բեկյանը:



Ծրագրի վերջին օրը երիտասարդները այցելեցինԿեչառիսի վանական համալիր և ճոպանուղի:



ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նույն շարքից