Քիմ Քարդաշյանը իր KimKardashianWest.com կայքում երկու լուսանկար է հրապարակել իր մայրիկի՝ Քրիս Ջենների սուրբծննդյան հավաքույթից:
«Որքան ինձ հիշում եմ՝ մայրս միշտ սուրբծննդյան հավաքույթներ է կազմակերպել։ Այս տարի նույնպես ամեն ինչ հրաշալի էր: Նա միշտ ամեն ինչ մանրակրկիտ ծրագրում է, որպեսզի մենք՝ մեր ընտանիքն ու ընկերները, կարողանանք զգալ սուրբծննդյան մթնոլորտը»,- գրել է 35-ամյա հեռուստաաստղը:

