Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում ,Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը զբաղեցրել է առաջին տեղը:
Հեղինակավոր երաժշտական մրցույթն ընթացել է ս.թ. հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում:
Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային եւ օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից եւ Չինաստանից: