Ֆրանսիական երգարվեստի ամենախորհրդավոր ձեյներից մեկը` Շառլ Ազնավուրը, մայիսի 7-ին համերգով հանդես կգա Մադրիդում:
Այս մասին հաղորդում է lavanguardia.com-ը` նշելով, որ համերգը կանցկացվի Մադրիդի Palacio de Deportes մարզահամալիրում, որը վերանվանվել է Barclaycard կենտրոն, որտեղ 90-ամյա երգիչը կկրկնի իր անցյալ տարվա հաջողությունը, երբ համերգով հանդես եկավ Բարսելոնայի «Գրան Լիսեու» օպերային թատրոնում:
«1924-ին Փարիզում ծնված հայազգի երգիչը, որի իրական անունն է Շահնուր Վաղինակի Ազնավուրյան, ավելի քան 50 ալբոմ է թողարկել իր ծավալուն կարիերայի ընթացքում, որոնք վաճառվել են 100 միլիոնավոր օրինակով: Իր կարիերայի ընթացքում կատարողը նաև երաժշտություններ է գրել այլ լեգենդար երգիչների համար, ինչպես օրինակ` Էդիթ Պիաֆի և Ջուլիետ Գրեկոյի: Ազնավուրը բեղուն գործունեություն է ծավալել նաև կինեմատոգրաֆի ոլորտում այնպիսի ֆիլմերով, որոնցից է La tête contre les murs-ը` նրա առաջին կինոնկարը (1958), որի համար արժանացել է «Սեզար» մրցանակի` որպես լավագույն դերասան», - գրում է իսպանական պարբերականը:
Նա հանդես է եկել նաև Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում (2002), որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: